«Ես կնոջը սիրում եմ բարձրակրունկներով տեսնել». դիզայներ Հայկ Անանյանի ստեղծած կոշիկները, ոգեշնչումն ու տարվա թրենդները (ֆոտո)

Դիզայներ Հայկ Անանյանի ստեղծած կոշիկներն այսօր զարդարում են ոչ միայն հայ, այլեւ` աշխարհում շատ կանանց ոտքերը, իսկ դրանց հաջողության գաղտնիքը, թերեւս, այն է, որ դիզայների ոգեշնչման աղբյուրը հենց կանայք են:

Հայկը պատմել է իր աշխատանքի հետաքրքիր ու դժվար կողմերի մասին, ինչպես նաեւ խոսել կոշիկի այս տարվա թրենդներից ու հակաթրենդներից:

Դիզայների խոսքով` կոշիկի հանդեպ հետաքրքրությունը ծնվել է իր ենթագիտակցության մեջ շատ վաղ հասակից.

«Մանկության տարիներին դա հետաքրքրության տեսքով է եղել. մշտապես սքեչեր եմ արել` անգամ մինչ դիզայներ դառնալու մասին մտածելը: Իսկ երբ մասնագիտական կողմնորոշման հարցը եկավ առաջին պլան, երկար չեմ մտածել, որ ուզում եմ դիզայներ դառնալ: Պարզապես ՀՀ-ում կոշիկի դիզայներ պատրաստող բարձրագույն հաստատություն չկա, եւ ես այդ բացը լրացրեցի արտերկրում սովորելով»:

Հայկը մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի պետական դիզայնի եւ տեխնոլոգիայի համալսարանում, որտեղ սովորելու տարիներին էլ ստեղծել է իր առաջին աշխատանքը, որը 2014 թվականին արժանացել է կոշիկի եւ աքսեսուարների երիտասարդ դիզայներիների` In Style միջազգային մրցույթի առաջին մրցանակին:

«Ոգեշնչվել կարող եմ ինչից ասես` hետաքրքիր հանդիպումից, տարբեր մշակույթներից, ճարտարապետությունից, բնությունից ու, իհարկե, կնոջից:

Նորաձեւության թրենդերը երբեք ոգեշնչման աղբյուր չեն եղել, բայց հրաշալի հասկանում եմ, որ կոմերիցոն տեսանկյունից հաջողելու համար մշտապես պարտավոր եմ անդրադառնալ թրենդերին: Ես փորձում եմ հավաքածուներում մշտապես 10-20% թրենդ ներառել»:

Անդրադառնալով կոշիկի մոդելավորման ու ստեղծման հետաքրքիր ու բարդ փուլերին` դիզայներն ասում է,-«Ամենահետաքրքիրը, վստահաբար, կոշիկը մտքում պատկերացնելն ու վերջնարդյունքում դա տեսնելն է:
Բայց միտքդ թղթին հանձնելուց հետո սկսվում է ամենաբարդը. կոշիկի ճիշտ ֆորման ստանալը եւ այն ստեղծելը մեկը մյուսից բարդ տեխնիկական փուլեր են ենթադրում»:

Անանյանը չի ստեղծում տղամարդկան կոշիկներ, քանի որ ինչպես ինքն է նշում` «Չկա որեւէ տղամարդ, ով ոգեշնչում է ինձ (ծիծաղում է): Ուստի կոշիկ ստեղծում եմ միայն մեկ տղամարդու համար` ինձ»:

Չնայած մեր օրերում կանայք հեշտությամբ փոխարինում են բարձրակրունկները սպորտային կոշիկներով` ինքը` դիզայները, նախընտրում է կանանց ոտքերին տեսնել էլեգանտ կոշիկներ.

«Շուկայի պահանջով ես սպորտային կոշիկների որոշ մոդելներ եւս առաջարկում եմ,
բայց չեմ պատկերացնում որ կա որեւէ տղամարդ, ում համար բարձրակրունկ էլեգանտ կոշիկից առավել նախընտրելի կանացի որեւէ կոշիկ կգտնվի: Ես կնոջը սիրում եմ բարձրակրունկներով տեսնել»:

Հայկի խոսքով` նորձեւության թրենդներն իրեց ազդեցությունն ունենում են նաեւ կոշիկի դիզայնի վրա.

«Նորաձեւությունն ազդում է կոշիկի բոլոր բրենդերի առաջարկների վրա: Այս տարի, ինչպես նախորդ տարի, նորաձեւ են լոֆերները եւ մյուլերը, պլատֆորմաները, այս միջանկյալ սեզոնին ակտուալ կլինեն բոտֆորդները եւ այլն: Երանգների հարցում բազային գույներն ակտուալ են, ինչպես միշտ, բայց տարվա գույնը ամերիկյան Pantone Color Institute-ը սահմանել է very peri-ն, որը կապույտի երանգ է` մանուշակագույն-կարմիր երանգների ավելացմամբ: Այս սեզոնին, մասնավորապես, հակադրենթ են այն բարձրակրունկները, որ բարակ կրունկ եւ բարձր պլատֆորմա ունեն, տանկետկաների վրա սպորտային կոշիկները, զամշե բոտֆորդներն ու կլոր քթով բոտֆորդները»:

Այս պահին դիզայներն աշխատում է իր նոր` հարսանեկան հավաքածուի շուրջ.

«Կարծում եմ` հայկական շուկայում այս կատեգորիայում միջազգային բրենդերին մրցունակ առաջարկ չկա»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է հայ դիզայների կոշիկների տարածման աշխարհագրությանը, դրանք կարելի է ձեռք բերել մի շարք երկրներում. Հայկի խոսքով` վերջին տարիներին, հատկապես, շատ են առաքում ՌԴ եւ ԱՄՆ:

«Դեռեւս մայրցամաքներից միայն Ավստրալիա առաքում չենք ունեցել»,-ժպիտով հավելում է նա:



11:28 24/03/2022
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am