Երևանում աշխատանքն է ավարտել «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը:
Գլխավոր մրցանակին արժանացել է հնդիկ ռեժիսոր Պի Էս Վինոտրաջի «Խճաքարեր» ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակին՝ Դիեդո Համադիի (Կոնգո, Ֆրանսիա, Բելգիա) «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» ֆիլմը:
Ժյուրիի կողմից հատուկ հիշատակման է արժանացել ռեժիսոր Ցյու Ծյունծյուի (Հոնկոնգ, Ֆրանսիա) «Նոր հին ներկայացում» կինոարարը, իսկ FIPRESCI մրցանակը շնորհվել է վրացի ռեժիսոր Սալոմե Ջաշի «Սանձահարում» ֆիլմին:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել Քրիստինե Հարությունյանի (Հայաստան) «Խաղաղություն»-ը, իսկ երկրորդ պատվավոր մրցանակը տրվել է Հովիկ Հակոբյանի (Ֆրանսիա) «Ստորգետնյա» ֆիլմին: Օվսաննա Շեկոյանի «Գլխավորը» ժապավենը ստացել է Գենադի Մելքոյանի անվան հատուկ մրցանակ:
Հոկտեմբերի 3-10-ը Երևանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» XVIII միջազգային կինոփառատոնը: Փառատոնի ծրագիրը ներառում էր մոտ 80 ֆիլմ: «Ոսկե ծիրանի» ժյուրին գլխավորում էր հունգարացի դերասան և ռեժիսոր Կորնել Մունդրուցոն: Կինոդիտումներին զուգահեռ, անցկացվել են նաև ավանդական վարպետաց դասերը` հայտնի կինոգործիչների մասնակցությամբ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ «Ոսկե ծիրան» XVIII միջազգային կինոփառատոնում հանձնվել են առաջին մրցանակները:
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս