Ազգային Ժողովի խմբակցությունները Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առայժմ չեն առաջադրել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից փոխանցեցին, որ թեկնածու առաջադրելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում վերջնական որոշում առայժմ չունեն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցի վերաբերյալ որոշում կայացված չէ:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշեց, որ այս պահին որոշում չունեն:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:
Նշենք, որ ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի, թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս