Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

Տարվա ընթացքում վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ: ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 20-ին գումարված նիստում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Հիմնական զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել են մի շարք առաջարկներ ԱԺ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Արսեն Թորոսյանի, Անդրանիկ Քոչարյանի ու Զարուհի Բաթոյանի կողմից: Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ ընդունվել են Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերել են արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելուն եւ ճանապարհային երթեւեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելուն:

Ըստ առաջարկի՝ առաջին խախտման դեպքում կառաջացնի տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, նախկին երեքի փոխարեն եւ տուգանային 1 միավորի կիրառում: Երկրորդի դեքպու՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ նախկին հնգապատիկի փոխարեն եւ կրկին 1 տուգանային միավոր: Նախկինում վերոնշյալ խախտումների դեպքում տուգանային միավոր չի հանվել:

Արմեն Խաչատրյանը նշել է, որ մյուս պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները բովանդակային առումով փոխում էին օրենքի նախագիծը, ուստի որոշում է կայացվել, որ նրանք հանդես գան հեղինակային առանձին օրինագծով:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

03:31 20/03/2025
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am