
Ucom-ը հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընկերության գերարագ ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկելու մասին։
Սա նշանակալից քայլ է ընկերության ֆիքսված ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում։ Եղվարդի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթով և ավելի մատչելի գնով։
Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը քաղաքի բնակիչների համար հատուկ ակցիա է նախատեսել, որը կգործի մինչև մայիսի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթն առաջին երեք ամսվա ընթացքում կտրամադրվի անվճար։
Ավանդույթի համաձայն, նոր մարզային քաղաք մուտք գործելիս, ընկերությունը հնարավորություն է տալիս բոլոր բնակիչներին ազատ օգտվել իր կապից որևէ հանրային վայրում։ Այս անգամ Ucom-ի կողմից տրամադրված Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով բացօթյա ինտերնետը հասանելի կդառնա Եղվարդի այգում։
«Մեր երազանքն է, որ Հայաստանի բոլոր բնակիչներին հասանելի լինեն որակյալ և հուսալի կապի ծառայություններ, ու մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ այդ երազանքն իրականություն դառնա։ Այսօր ես շատ հպարտ եմ Եղվարդում մեր ֆիքսված ցանցը գործարկելու համար, վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն ժամանակակից և որակյալ կապի ծառայություններն ու նոր թվային փորձառությունը», — նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հուլիս

Դեկտեմբեր

Ապրիլ

Մարտ

Հուլիս

Դեկտեմբեր

Ապրիլ

Մարտ
