Ծեծկռտուք Երևանում․ «Երևան Սիթիի» դիմաց պարեկներին տեսնելով, կռվի մասնակիցները դիմել են փախուստի

Երեւանում, օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում պարեկները ծառայության ժամանակ նկատել են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, երբ պարեկները մոտեցել են, կռվի մասնակիցները տարբեր ուղղություններով փախուստի են դիմել:

Պարեկներին հաջողվել է հետապնդել, մի քանիսին վնասազերծել եւ բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Պարզվել է, որ կռվի մասնակիցներից 2 հոգի Nissan March մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։ Իրավապահները տեղեկանում են, թե որ ուղղությամբ են նրանք հեռացել, որից հետո հետապնդել եւ Դրոյի և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկից դեպի Պարույր Սևակ հատվածում կանգնեցրել են Nissan March-ն ու 2 հոգու բերման ենթարկել:

Նրանցից մեկի հագուստի վրա առկա են եղել արնանման հետքեր։  Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են՝ Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Դ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Պապին Վ․-ն, Երևանի բնակիչ 27-ամյա Վահե Մ․-ն։

Քանեքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ականատեսները նշել են, որ կռվի մասնակիցները մոտ 10 հոգի են եղել:

01:29 02/08/2022
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am