«Սևան» ՖԱ-ի նախագահը բանավեճի է հրավիրում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանը սկսեց տասը թիմով, բայց այս պահին մրցաշարին մասնակցում են ինը թիմեր։ «Սևան» ֆուտբոլային ակումբը, մատնանշելով խնդիրները կապված ՀՖՖ-ի որոշումների և գործողությունների հետ, դուրս եկավ մրցաշարից։
 «Սևան» ֆուտբոլային ակումբի նախագահը ակումբի ֆեյսբուքյան էջի միջոցով բանավեճի է հրավիրել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասուլիսի ժամանակ խոսեց առաջնությունից դուրս եկած թիմերի մասին։ 2021/22 մրցաշրջանը VBET Պրեմիեր լիգան ավարտին չհասցրած «Սևան» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ խոսելիս ՀՖՖ նախագահը նշեց, որ ակումբը դիմել է մանիպուլյացիաների ու ընդամենն ամպագոռգոռ հայտարարություններ կատարել։

«Մելիքբեկյան Արմենը, ինքը լինելով մանիպուլյացիայի մեծ վարպետ և ուսուցիչ, ուրիշներին է մեղադրում այդ գործում, բայց ամբողջ ասուլիսի ընթացքում հաջողությամբ և սառնասրտորեն մոլորեցրեց ֆուտբոլասեր հանրությանը իր ոչ ճիշտ պատասխաններով և սուտ խոստումներով։ Եթե Մելիքբեկյանն իրոք արդար է և պատրաստ է ազնվորեն խոսել ֆուտբոլային հանրության առաջ, ապա Արմեն Մելիքբեկյանին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի իր նախընտրած հեռուստաալիքով, իր նախընտրած տեղում, իր նախընտրած մարդկանց ուղեկցությամբ, իր նախընտրած ֆորմատով, իր նախընտրած հաղորդավարով»,– հայտարարել է ակումբի նախագահը։

Օրվա և ժամի ընտրությունը «Սևան» ՖԱ–ի նախագահը թողել է Մելիքբեկյանի հայեցողությանը։

Միակ պայմանն է, որ դա լինի ուղիղ եթերում և օրն ու ժամը նշվի նախատեսվող հանդիպումից առնվազն մեկ շաբաթ առաջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ամփոփեց 2021 ֆուտբոլային տարին` մատնանշելով հաջողությունները և առաջընթացը հայկական ֆուտբլում։ ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ ճանապարհին է և առանձին էլ նշեց, որ հավաքականը «փակ» ակումբից վերածվել է «բաց» թիմի։
Կընդունի բանավեճի հրավերը Մելիքբեկյանը թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ շատ «մութ» հարցերի պատասխանները կարող ենք լսել այդ բանավեճի ընթացքում, կասկածից վեր է։
10:44 24/12/2021
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am