Բաքվում Ռուսաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարին գրություն է հանձնվել Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարությունների պատճառով:
Այս մասին հայտնում են հանրապետության Արտաքին Գործերի նախարարությունից:
Խոսքը երկրի «ադրբեջանական պետականության եւ ղեկավարման մասին» բառերի մասին է, որոնք քաղաքական գործիչն արտասանել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հուլիսի 30 -ին:
Թե կոնկրետ ինչն է զայրացրել դիվանագետներին, չի նշվում:
Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ պատգամավորն իրեն պահել է ոչ պատշաճ, և նրա հայտարարությունը «չի համապատասխանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգուն»:
Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ Ժիրինովսկու հայտարարություններն անվանել են «անպատասխանատու և սադրիչ»:
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս