Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» արգելքը չհաղթահարելուց հետո ֆրանսիական ՊՍԺ-ում ճգնաժամային իրավիճակ է, ակումբի ղեկավարության, մարզիչի եւ խաղացողների միջեւ խզումն ահռելի է։ Այդ մասին RMC Sport-ին պատմել է հայտնի լրագրող Դանիել Ռիոլոն։
«Նեյմարն արդեն գրեթե չի մարզվում, նա ակումբ է գալիս ծանր հոգեբանական վիճակում։ Ակումբի եւ հանդերձարանի միջեւ կա տոտալ խզում։ ՊՍԺ-ի ֆանատներն արդեն ոչ մի հույս չեն կապում Նեյմարի հետ։ Պետք է վճարել նրան եւ բաց թողնել։ Նա մեծ վնաս է հասցնում ՊՍԺ-ին, քանդում է թիմը։
ՊՍԺ-ն այլեւս ակումբ չէ։ Այլեւս չկա ոչ մի կապող թել։ Մարզիչը չկա, նախագահը ոչ մի խոսք չարտաբերեց։ Այդպիսի անհաջողությունից հետո նախագահը պետք է խիստ արտահայտվեր։ Մարզական տնօրեն Լեոնարդոն նույնպես չկա։ Տոտալ ձախողում է»,- պատմել է Ռիոլոն։
Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրում ՊՍԺ-ն 0։3 հաշվով պարտվել էր «Մոնակոյին»։
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս