Մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը. լուսանկարներ
Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներն են Թինա Կարապետյանն ու Միքայել Միքայելյանը։
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկեց 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ 
 ֆոտոթղթակիցը լուսանկարել է դիտարժան միջոցառումը, որն անցկացվում է Պեկինի ազգային մարզադաշտում։

Արարողության շրջանակում անցկացվում է մարզիկների շքերթ, որին մասնակցում է 91 պատվիրակություն։

Բացման արարողությանը Հայաստանի հավաքականի դրոշակակիրները գեղասահորդ Թինա Կարապետյանն ու դահուկորդ Միքայել Միքայելյանն են։

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
Հայաստանը պետք է ներկայացնեին 6 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Սակայն լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և նա չի մեկնել Պեկին։
Մրցումները կանցկացվեն ինչպես նոր օբյեկտներում, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մրցասպարեզներում։ Կօգտագործվեն նաև այն կառույցները, որոնք մնացել են 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։
Հայաստանի մարզական պատվիրակությունը Պեկին է մեկնել փետրվարի 1-ին։
02:49 04/02/2022
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am