Մարդ նվագախումբ. Կոստանդին Օրբելյան

Կոնստանտին Օրբելյան՝ «Մարդ-նվագախումբ»

Ժամանակակից ջազի առաջամարտիկը Հայաստանում

«Ավանդույթները փոփոխվում են… Ժամանակը թելադրում է ոչ միայն գաղափարներ և թեմաներ, այլև երաժշտություն: Երաժշտությունը պետք է զգայուն լինի այն ամենի նկատմամբ, ինչն իսկապես նոր է և կենսունակ: Տիրապետելով, հմտանալով ժամանակակից երաժշտական ավանդույթներին, տեխնիկական նոր միջոցներին և գործիքակազմին, մենք միևնույն ժամանակ փորձում ենք խուսափել ոճական համահարթեցումից և պահպանել մեր երաժշտության ինքնատիպությունը»

 Կոնստանտին Օրբելյան


Պատերազմների սահմանագծին խաղաղության վերագտման ճանապարհին

 Կոնստանտին Օրբելյան, անհատ, ով խորհրդային տարիներին կարողացավ կոտրել մի շարք ընդունված մշակութային կարծրատիպեր, ով համառ պայքարեց թե՛ անձնական կյանքում և թե՛ մասնագիտական:

 Երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար, բենդ լիդեր, ով լինելով առաջամարտիկ, նորարար, անկախ բազում խոչընդոտներին միշտ զգում էր համաշխարհային երաժշտական զարկերակը:

Անցնելով պատերազմի թոհ ու բոհով, չհասցնելով զգալ թե ինչ է ընտանեկան կյանքն ու անհօգ մանկությունը նա շարժվում էր առաջ՝ վստահ և շռնդալից, որովհետև համառ էր, երազկոտ և նպատակասլաց, գիտեր ուր էր ուզում գնալ: 

Կորսված մանկություն 

30-ականների բռնաճնշումների արդյունքում ինը տարեկանում կորցրեց հորը, ժամանակավորապես զրկվեց մորից, նրանց հետ և մանկությունը, ում գտավ միայն տարիներ հետո, կորցրեց կապը ավագ եղբոր հետ, ով հայտնվել էր ԱՄՆ-ում և տեղեկություն չունեցավ մի քանի տասնամյակ շարունակ, ում վերագտավ միայն 70-ականների կեսերին:

Նա անցել էր դժվար և բարդություններով լի ճանապարհ, զոհելով մանկությունն ու պատանեկան միամտությունը: 

Մանկական ամենավառ հիշողությունները կապված էին պատերազմական տարիներին Հայաստանի պետական ջազ նվագախմբի Բաքու շրջագայությունների հետ, ուր ապրում էր Օրբելյանը: Այդ համերգներին մեծ անհամբերւթյամբ էր սպասում պատանի Օրբելյանը, ջազային համերգները մեծ իրադարձություն էին Բաքվի երաժշտական կյանքում, նման նվագախում չկար դեռ տարածաշրջանում:

Հերթական համերգային այցի ժամանակ, դեռևս 14 տարեկան Կոծիկին նկատեց Արտեմի Այվազյանը և հրավիրեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի կազմ, որպես ակորդեոնահար: Պատանին շատ արագ առանձնացավ իր տաղանդավոր երաժիշտի վառ անհատականությամբ ու ինչը նկատելի էր Այվազյանի համար, ով իր հերթին լուրջ կոմպոզիտոր և պրոֆեսիոնալ թավջութակահար էր:

 Այդ տարիներին նա դեռ չէր էլ պատկերացնում, որ շուրջ 36 տարի ղեկավարելու է լեգենդար ջազ նվագախումբը, լինելու է առաջիններից, ով ներկայացնելու է հայ ջազը ԱՄՆ-ում և արժանանալու մեծ ողջույնների:

«Հայաստանի պետական ջազ նվագախումբը քանդում է այն միֆը, թե ԽՍՀՄ-ում ջազն ունի ընդհատակյա կյանք և արգելված է», այսպիսի կարծիք էր հայտնել Նյու Յորք Թայմսը, նվագախմբի 40օրյա համերգային շրջագայությունների մասին:

Կենսագրական

Ծնվել է 1928թ.-ի հուլիսի 29-ին Բաքու քաղաքում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Բաքվի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: 1942թ-ին ընդունվում է Ավիացիայի կորպուսի ջազային խումբ, որպես դաշնակահար և ակորդեոնահար: 

1945թ-ից Օրբելյանը սկսում է զբաղվել կոմպոզիցիայով: Նվագախմբի երկացանկում ընդգրկվում են նաև Օրբելյանի ստեղծագործությունները (Օրորոցային) և ժողովրդական երգերի մշակումները: Լրջորեն հետաքրքրվում է ակադեմիական երաժշտությամբ, ծանոթանում հայ մեծ դասականների ̀ Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Հարությունյանի, Է. Միրզոյանի և այլոց հետ: 1952թ-ին Օրբելյանը հեռանում է Հայաստանի Պետական Ջազ (վերանվանված “էստրադային”) Նվագախմբից և ընդունվում է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի բաժին (Է. Միրզոյանի դասարան): 1954թ-ին շարունակում է կրթությունը Կոմիտասի անվան Պետ Կոնսերվատորիայում: 1956թ-ին ավարտում է իր հայտնի լարային կվարտետը: 1956թ-ին Օրբելյանը դառնում է ԽՍՀՄ Կոմպոզիտորների Միության անդամ:1961թ-ին ավարտում է կոնսերվատորիան: 

 1956թ-ին Օրբելյանին հրավիրում են ղեկավարել Հայաստանի Պետական Ջազ Նվագախումբը: 

30-ական թվականներից սկսում է Հայաստանի Պետական Ջազ Նվագախմբի համերգային ակտիվ գործունեությունը: Համերգային ծրագրերով նվագախումբը շրջագայում է շուրջ 40 երկրներում ̀ այդ թվում Եվրոպայի մի շարք երկրներում, ԽՍՀՄ-ի անդամ բոլոր երկրներում, Աֆրիկայում, Ասիայում և այլն: 1973թ-ին համերգներով հանդես է գալիս Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում: Հայաստանի Պետական Ջազ Նվագախումբը ԽՍՀՄ-ում առաջիններից էր, ով 1975թ-ին այցելեց ջազի հայրենիք, ելույթ ունենալով ԱՄՆ-ի 25 խոշոր քաղաքներում, ապա 1976թ-ին Ֆրանսիայում: 1979թ-ին ԽՍՀՄ-ում երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար Օրբելյանը ստանում է ԽՍՀՄ ժող. Արտիստի կոչում: 

1992թ-ին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Օրբելյանը մեկնում է ԱՄՆ և մինչև կյանքի վերջին տարիները ապրում և ստեղծագործում է Լոս-Անջելես քաղաքում: Մահացել է 2014թ-ի ապչրիլի 24-ին, տարեկան հասակում:


Դասականի և ջազի միջև

Երևանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, անցնելով Էդվարդ Միրզոյանի կոմպոզիտորական դպրոցը որոշ ժամանակ լուրջ տարվում է դասական երաժշտությամբ, գրում լայնակտավ ստեղծագործություններ (բալետ, սիմֆոնիա, կվարտետներ և այլն), որոնք արժանանում են միջազգային տարբեր մրցույթներում մրցանակների (Լարային քառյակը : 

Արժանանում է մեծ վարպետ Արամ Իլյիչ Խաչատրյանի ուշադրությանը, ով հետևողականորեն հորդորում էր նրան, զբեղվել լրջորեն դասական երաժշտությամբ: 

Այնուհանդերձ, Օրբելյանի սիրտը ջազային էր, ինչպես անձնական նամակագրության մեջ նշում էր Խաչատրյանը և ի վերջո, նա վերդառնում է դեպի ջազային երաժշտության աշխարհ:


Համառ, խիստ, հեղափոխական բենդ լիդեր

 Ա. Այվազյանը հանձնելով Օրբելյանին նվագախմբի գեղ. Ղեկավարի պաշտոնը, հորդորում է.

«Փորձիր ղեկավարել նվագախումբը տասնութ երկար ու ձիգ տարիներ», ինչին ի պատասխան, Օրբելյանը ղեկավարում է շուրջ երեսուն վեց տարի: Այսպիսով, 1956թ-ը հեղափոխական տարեթիվ է դառնում Հայաստանում ջազային մշակույթի համար. նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է դառնում Կոնստանտին Օրբելյանը, ով լուրջ բարեփոխումների է ենթարկում նվագախումբը, գործիքների կազմը մոտեցնում է ամերիկյան բիգ բենդի ստանդարտին, ամրապնդում ժողովրդական երաժշտության հիմնային ավանդույթները նվագախմբի ոճային ձեռագրում և իր պրոֆեսիոնալ և հետևողական աշխատանքի շնորհիվ դասում նվագախմբումբը ԽՍՀՄ-ի լավագույն ջազ նվագախմբերի շարքին:

Անգամ խորհրդային տարիների ինֆորմացիոն սահմանափակությանը, նա կարողանում էր նվագախումբը պահել համաշխարհային երաժշտական ակտուալ միտումների և ժամանակակից ոճային ռիթմերի մեջ:

Միևնույն ժամանակ նվագախումբը դարձնում է երիտասարդ երաժիշտների դարբնոց, կատարում է կոնսերվատորիայի գործառույթ, որտեղ կոփվում և իրենց երաժշտական ուղին էին հարթում մի շարք այժմ հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Տաթևիկ Հովհաննիսյանը, ում անվանում էին «Էլլան Երևանից»:

1992թ-ից, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Օրբելյանը շարունակում է ապրել և ստեղծագործել ԱՄՆ-ում, պարբերաբար այցելելով Հայաստան:


Ստեղծագործական հարուստ ժառանգությունը

Վառ և ինքնատիպ է Օրբելյանի ստեղծագործական ժառանգությունը, մի կողմից ակադեմիական դասական ժանրում, մյուս կողմից՝ ջազային հարուստ և բազմաոճ երաժշտության ոլորտում: 

Միայն Օրբելյանի երևանյան թեմատիկայով երգերը մի մեծ մշակութային շերտ են ներկայացնում, որոնք իրենց կենսունակությունը չեն կորցրել անգամ 40-50 տարի անց:

Մի մեծ ավանդ է իրենից ներկայացնում Օրբելյանի կինոերաժշտությունը, «Ճանապարհ դեպի կրկես», «2-Լեոնիդ-2», «Փառքի օղակներ» և այլն:

ԻՆչպես նաև բարդ և նորարարական գործիքային ստեղծագործությունները ջազային ժանրում:

Վայելելով իր «երջանկության հարյուր ժամերը» Կոնստանտին Օրբելյանը սերունդներին թողում է մի քանի անգամ ավել ժամ որակյալ երաժշտություն և երջանկության պահեր:

Ի դեպ, այսօր Կոստանդին Օրբելյանի ծննդյան օրն է։

Հեղ.՝ Ռիմա Տիգրանյան


12:30 29/07/2021
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am