Լարսում լրացուցիչ 12 երթևեկելի գոտի են բացել, անցակետի թողունակությունը մեծացել է
Վերին Լարսի անցակետի մոտ հերթերի գոյացումը պայմանավորված է մի քանի գործոնով։
Հուլիսի 11-ին Վերին Լարսում, ՌԴ–ից դուրս եկող ուղղությամբ լրացուցիչ 12 երթևեկելի գոտի է շահագործման հանձնվել թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
«Այսօր 100 ավտոմեքենա է սպասում Ռուսաստանից դուրս գալուն։ Անցակետի մոտ մեքենաների հերթերի տասնապատիկ կրճատումը հնարավոր է դարձել 2022 թվականի հուլիսի 8-ից լրացուցիչ գոտիների շահագործման փուլային ներդրման շնորհիվ»,– ասվում է հաղորդագրությունում։
Վերին Լարսի անցակետի մոտ հերթերի գոյացումը պայմանավորված էր ոչ միայն օրական 200 մեքենայի թողունակությամբ, այլև արձակուրդների ժամանակահատվածով և այն հանգամանքով, որ Վրաստանում մայիսի 18-ից չեղարկվել են ֆիզիկական անձանց ելումուտի սահմանափակումները։
Լրացուցիչ գործոն են նաև անձրևները, որոնք հանգեցնում են սելավների և քանդում ճանապարհները։ Տարեսկզբից ի վեր կուտակումներն ավելի քան 40 օր խիստ դժվարացրել են անցակետի աշխատանքը։
Հիշեցնենք` հունիսի 27-ին «Վերին Լարս» տանող մայրուղու 136-րդ կմ-ում Վրաստանում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Ավելի ուշ վրացական կողմը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Հունիսի 28-ին ժամը 21:15-ից ճանապարհը դարձյալ փակվել էր, իսկ հուլիսի 3-ի ժամը 07.00 - ի դրությամբ ռազմավիրական ճանապարհը գործում է բնականոն ռեժիմով։

02:59 12/07/2022
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am