«Լադանիվան» եվրոպական հեղինակավոր մրցույթի հաղթողների շարքում է
Վեց հոգուց բաղկացած խմբի միակ հայ մասնակիցը Ժակլին Բաղդասարյանն է, սակայն այն ներկայացրել է Հայաստանը։
Ֆրանսիական «Լադանիվա» խումբը եվրոպական երաժշտական հեղինակավոր մրցույթներից մեկի հաղթողների շարքում է։ Հունվարի 20-ին կայացած Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության ժամանակ խումբը հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։
Հիշեցնենք, որ վեց մարդուց բաղկաացած խմբի վոկալիստը մեր հայրենակից Ժակլին Բաղդասարյանն է։ Նա խմբի միակ հայ անդամն է։

Մրցանակը ստանալիս Ժակլինը բեմից հայերենով շնորհակալություն է հայտնել «Լադանիվայի» ոչ միայն հայ, այլև օտարազգի ունկնդիրներին` իր մայրենի լեզվով կատարվող երգերը լսելու և սիրելու համար։
Հավելենք, որ Music Moves Europe Awards-ը Եվրոպական միության մրցանակն է փոփ և ժամանակակից երաժշտության բնագավառում։ Մրցանակաբաշխության նպատակն է ոչ միայն Եվրոպայում նոր տաղանդներ բացահայտելը, այլև նրանց աջակցելը։ Հաղթողները ստանում են 10․000 եվրոյի չափով դրամական պարգև և հնարավորություն` մասնակցելու վերապատրաստման հատուկ ծրագրի, իսկ «Հանդիսատեսի համակրանքի» մրցանակային ֆոնդը 5000 եվրո է։
Հավելենք, որ այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում էին 15 մասնակիցներ 15 երկրներից՝ Ուկրաինա, Իտալիա, Ռումինիա, Նիդեռլանդներ, Իռլանդիա, Հունգարիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Ավստրիա, Դանիա, Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա, Պորտուգալիա, Գերմանիա։

Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացել է Բելգիան ներկայացնող Մեսքերեմ Մեեսը։
Ի դեպ, «Լադանիվան» ներկայացնում էր հենց Հայաստանը։ Հիշեցնենք, որ խումբը շատ արագ հայտնի դարձավ ու սիրվեց հայերի կողմից Ժակլինի հայերեն կատարումների շնորհիվ։ Նախորդ տարի նրանք նաև համերգային ծրագրով եղան Հայաստանում։

01:38 21/01/2022
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am