
Կուրսկի շրջանի ազատագրման գործողությունը մտել են եզրափակիչ փուլ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հյուսիս» զորքերի հրամանատարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ իրենք մոտեցել են Կուրսկի շրջանի տարածքը Ուկրաինայի զինված ուժերի (ՀՈՒՀ) զինյալներից ազատագրելու գործողության վերջին փուլին», - ասել է Դմիտրի Պեսկովը։
«Կուրսկի շրջանի հրամանատարական կետերից մեկը կատարած այցի ժամանակ Պուտինը լսել է Հյուսիսային խմբի հրամանատարի և տեղակալի զեկույցները Կուրսկի շրջանի ազատագրման վերջնական փուլ մտնելու մասին», - ասել է Պեսկովը։
Պուտինը նախօրեին՝ մարտի 12-ի երեկոյան այցելել է Կուրսկի շրջանի հրամանատարական կետերից մեկը։
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-ՊՆ առաջին փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտնել է, որ Կուրսկի շրջանում ուկրաինական խմբավորումը մեկուսացված է, «ընթացի մեջ է նրա համակարգված ոչնչացումը»։
Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի շրջանի վրա սկսվել է 2024 թվականի օգոստոսի 6-ին։
Հուլիս

Դեկտեմբեր

Ապրիլ

Մարտ

Հուլիս

Դեկտեմբեր

Ապրիլ

Մարտ
