«Իրար չեն հասկացել, այդքան լուրջ բանից չի եղել». Ղազարավանի կրակոցների մասնակիցներից մեկը գյուղապետի ազգականն է

Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում այսօր՝ 02։40-ի սահմաններում,  հնչած կրակոցների մասնակիցներից Տիգրան Սարգսյանը գյուղապետ Արտակ Սարգսյանի ազգականն է։ Այս տեղեկությունը  հաստատեց Արտակ Սարգսյանը։

Նա ասաց, որ այդ միջադեպին ներկա չի եղել. «Եկել եմ այն ժամանակ, երբ արդեն հիվանդանոց էին տանում։ Երկու երիտասարդներ են, իրար չեն հասկացել։ Այդքան լուրջ բանից չի եղել»,- ասաց գյուղապետը։

Արտակ Սարգսյանը պատմեց, որ վիրավորները միջադեպին մասնակից չեն եղել։

Նշենք, որ գյուղից կեսգիշերին երեք բնակիչ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցներ։ Վիրավորների թվում նաեւ կին կա։

Պարզվել է, որ գյուղի բնակիչներ Տիգրան Սարգսյանը եւ Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են, այնուհետեւ Մովսիսյանը Սարգսյանի ուղղությամբ կրակոցներ է արձակել։

Մովսիսյանը նաեւ հետապնդել է Տիգրան Սարգսյանին եւ կրկին կրակել նրա ուղղությամբ, ինչի հետեւանքով գյուղի երեք բնակիչ ստացել է հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վեճը տեղի է ունեցել հրազենային վիրավորում ստացած կնոջ տան հարեւանությամբ, նրանք վեճի ձայներից դուրս են եկել ու վիրավորում ստացել։

07:29 26/07/2022
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am