Ինչու՞ է ծխելուց ատամնափառ առաջանում և ինչպես այն հեռացնել

Դեղին ատամներ, դեղնած մատներ և ծխի մշտական ​​հոտ... Նման «ջենթլմենական» հավաքածուն վաղուց պետք է թողնել անցյալում։ Ծխելուց ատամնափառ ունենալը ոչ միայն անառողջ է ու ոչ էսթետիկ, այլև մեր օրերում ակտուալ չէ: Եկեք պարզենք, թե ինչպես վարվել խնդրի հետ:

Ծխելու պատճռով առաջացած ատմանափառի դեպքում տրամաբանությունը պարզ է՝ մաքրելու կարիք չունենալու համար պետք է չկեղտոտել։ Այսինքն՝ արժե հեռացնել այն հիմնական պատճառը, ինչի հետևանքով էլ ատամները դեղնում են։ Պատճառը սիգարետի այրումն է, որը «պարգևում» է ծխողին խեժ, ածխածնի օքսիդ և քաղցկեղածիններ։

Օգտակար առաջին ակնհայտ խորհուրդը ծխելը թողնելն է։ Բայց մենք հասկանում ենք, որ նիկոտինից լուրջ կախվածության դեպքում դա հեշտ չէ անել: Այս դեպքում ավելի լավ է ընտրել այն ստանալու համեմատաբար ավելի քիչ վնասակար մեթոդներ։ Օրինակ՝ վստահելի արտադրողների ժամանակակից գաջեթների օգնությամբ։ Ծխախոտի տաքացման համակարգերում կամ էլ․ սիգարետում այրման գործընթաց չկա, և ծխի փոխարեն օգտատերը ստանում է աէրոզոլ, որը պարունակում է նիկոտին, բայց չի պարունակում սիգարետի ծխի ամենավտանգավոր բաղադրիչը՝ խեժը։ Չկա խեժ, չկա ուրեմն դեղին ծածկույթ:

Բայց ի՞նչ անել, եթե դուք ունեք դեղնավուն ատամնափառ ու  կցանկանայիք վերականգնել ատամների սկզբնական տեսքը:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՏԱՄԵՐԻ ՎՐԱ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԱՏԱՄՆԱՓԱՌԸ

Երբ մենք ծխում ենք, շնչում ենք սիգարետի տաքացած ծուխը: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ատամի էմալն ավելի հակված է քայքայման։ Նրանում առաջանում են միկրոճաքեր, որոնք պարարտ հող են ստեղծում դրանցում Մենդելեևի պարբերական աղյուսակի մի որոշ հատվածի համար։ Գիտեի՞ք, որ սիգարետի ծուխը պարունակում է հազարավոր միացություններ, որոնք առաջանում են ծխախոտաբույսի և սիգարետի թղթի այրման ժամանակ:

ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՏԱՄՆԱՓԱՌԸ

Ի լրումն առաջին և ամենաակնառու՝ ատամների անառողջ գույնի, ծխողների ատամնափառը ուղեկցվում է բազմաթիվ վնասակար «ընկերներով»: Վերը նշված միկրոճաքերում բակտերիաներն ավելի արագ և հեշտ են բազմանում։ Խեժի նստվածնքերը հիանալի հող են դառնում պաթոգենների հաստատման համար՝ բարև կարիես:

Բացի այդ, ծխելու գործընթացում թքի սպիտակուցները միանում են կադմիումի սուլֆատի հետ: Սա ծխախոտի այրման արտադրանքներից է, որը սկզբում նստում է հազիվ նկատելի ծածկույթի տեսքով։ Բայց ծխողի կարգապահությունն ու հաստատակամությունն օգնում են նրան ձևավորվել որպես ամուր և  հուսալի ատամնաքար: Որի հետևում, իր հերթին սննդի մնացորդներ են կուտակվում՝ բարև բորբոքում, պարոդոնտիտ և գինգիվիտ:

Արդյունքում տնային պայմաններում ատամները մաքրելը չի օգնի։

ԱՏԱՄՆԱՓԱՌԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՔՐՈՒՄԸ

Երբ տնային խնամքը բավարար չէ ատամների մաքրումը ատամնաբուժարաններում պահանջ է դառնում: Խորհուրդ է տրվում  բոլոր մարդկանց դա անել։  Բայց ծխելու պատճառով առաջացած ատամանափառի և դեղնած ատամների դեպքում դա ավելի մեծ կարևորություն  է ստանում։

Երկարատև երջանկություն

Նվիրվում է նրանց, ովքեր փորձել են, բայց չեն կարողացել հրաժարվել ծխելու սովորությունից

Ինչ են առաջարկում պրոֆեսիոնալները՝

Մեխանիկական կամ ձեռքով մաքրում, երբ բժիշկը հատուկ գործիքներով հեռացնում է ատամնափառը և ատամնաքարը։ Դրանով չի բացառվում էմալի և լորձաթաղանթների վնասումը։

Air Flow – Էյր Ֆլոու - հատուկ սարքը մաքրում է ատամները ջրի հոսքով, հղկանյութով և օդով: Այն լավ սպիտակեցնում է՝ վերականգնելով բնական գույնը։ Հեռացնում է կուտակումները դժվար հասանելի վայրերում, սակայն հարմար չէ հին ատամնաքարերի համար։

Ատամների ուլտրաձայնային մաքրում ՝ խիտ նստվածքներն ու կուտակումները և ատամնափառը ոչնչացվում են ուլտրաձայնային ալիքների ազդեցությամբ: Առավելությունն այն է, որ հիվանդը չի զգում այնպիսի անհարմարություն, ինչպիսին մեխանիկական մաքրումն է։

Ատամների լազերային մաքրումը ևս մեկ ոչ կոնտակտային, բայց նաև ամենաթանկ միջոցն է: Դրանով ցանկալի ալիքի լույսի հոսքը մաքրում է էմալը, ոչնչացնում բակտերիաները, գոլորշիացնում է հեղուկը ատամնաքարից, որից հետո այն հեշտությամբ հեռացվում է։

Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը ատամները թեթևացնելու կոսմետիկ պրոցեդուրա է։ Թույլ է տալիս դրանք դարձնել նույնիսկ ավելի բաց, քան ձեր ատամների բնական երանգը: Սակայն էմալի վրա իր ազդեցության շնորհիվ այն ունի մի շարք հակառակորդներ մասնագիտական ​​միջավայրում։

Օպտիմալ ազդեցության համար առաջարկվում է պրոֆեսիոնալ մաքրման տարբեր տեսակների համադրություն:

ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ ԾԽԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՏԱՄՆԱՓԱՌԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ատամների ինքնամաքրման համար առաջին հերթին խորհուրդ են տրվում ծխողների համար նախատեսված հատուկ ատամի մածուկներ։ Որպես կանոն, դրանք պարունակում են հղկող նյութեր և սպիտակեցնող հավելումներ։ Հղկող նյութերի պինդ մասնիկները մաքրման ժամանակ մեծացնում են շփումը՝ դրանով իսկ օգնելով ավելի արդյունավետ հեռացնել ատամանափառի դեղին շերտը:

Փորձելով վերականգնել  ատամների բնական սպիտակությունը, համոզվեք, որ ատամնամածուկները պարունակում են տարրեր, որոնք ամրացնում են էմալը՝ օրինակ ֆտոր և կալցիում։ Նրանք կօգնեն չեզոքացնել մաքրող բաղադրիչների ագրեսիվ ազդեցությունը:

Համացանցում հաճախ կարելի է գտնել բաղադրատոմսեր, թե ինչպես մաքրել և սպիտակեցնել ատամները սննդային սոդայի օգնությամբ: Կան տարբեր տարբերակներ՝ ջրածնի պերօքսիդի, կիտրոնի հյութի, յոդի և նույնիսկ ելակի ավելացմամբ։ Խորհուրդ չենք տա նման մեթոդներ օգտագործել շաբաթական երկու անգամից ավելի և ընդհանրապես հրապուրվել նման մեթոդներով։ Տանը հեշտ է խախտել անվտանգ չափաբաժինները և վատթարացնել սիգարետի ծխից առանց այն էլ արդեն իսկ վնասված ատամի էմալի վիճակը։

Սպիտակեցնելու համար (այլ ոչ թե ատամնափառը հեռացնելու)  օգտագործվում են նաև էմալը և փայլեցնող շերտերը լուսավորող տնային համակարգեր: Առաջինները պարունակում են հատուկ գել  և ատամնակապեր, և  ապահովում են ավելի նկատելի ազդեցություն: Իսկ ահա վերջիններս ոչ միշտ են գործում հավասարաչափ։ Դրանց օգտագործման դեպքում, միջատամնային տարածություններում կարող են մնալ մուգ բեկորներ։

Ատամնաքարերի առաջացումը կանխելու համար պետք է պարբերաբար օգտագործել ատամի թել:

Հիշեցում, ցանկացած խնդրի դեմ պայքարում ավելի լավ է վերացնել պատճառը, քան պայքարել հետեւանքների դեմ։ Ծխողի ատամնափառից  խուսափելու համար մի սկսեք ծխել: Եթե սկսել եք և չեք կարող միանգամից թողնել ծխելը, ընտրեք նիկոտին պարունակող ավելի քիչ վնասակար այլընտրանքներ, որտեղ ծխախոտը չի այրվում, այլ տաքանում է:

Հենց սիգարետի ծուխն է, որ «սևացնում» է ատամները, ինչպես նաև մյուս օրգանները։ Այրման արտադրանքները նույնպես նստում են բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա և հետագայում՝ բրոնխներում և թոքերում: Թքով ինչ-որ բան մտնում է կերակրափող, հետո ստամոքս: Այնուհետև այն իջնում ​​է... Վստա՞հ եք, որ ցանկանում եք, որ շարունակենք: Դուք իսկապե՞ս ցանկանում եք շարունակել սիգարետ ծխել:

03:14 30/01/2023
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am