Լյուդմիլա Դորոդնովան 27 տարրի աշխատել է որպես Ալլա Պուգաչովայի օգնական։ Նա սկսել է աշխատել երգչուհու մոտ, երբ վերջինս ամուսնացած է եղել Ալեքսանդր Ստեֆանովիչի հետ։ Նրա աչքի առաջ Պրիմադոննան բաժանվել է եւ ամուսնացել նախ համերգային տնօրեն Եվգենի Բոլդինի, 1994թ․-ին՝ Ֆիլիպ Կիրկորովի հետ, իսկ 2011թ․-ին՝ Մաքսիմ Գալկինի հետ։
Դորոդնովայի խոսքով՝ ամուսնալուծությանն ընդառաջ Պուգաչովան արդեն զգացմունքներ չուներ Կիրկրովի հանդեպ։ Արտիստն ամուսնու հետ ներկայանում էր հանրությանը, սակայն տարված էր այլ տղամարդով՝ Մաքսիմ Գալկինով։ Խարիզմատիկ հումորիստին արագորեն հաջողվել է գրավել աստղի ուշադրությունը։
«Նա Ֆիլիպին ասաց, որ հեռանում է․․․ Ստացվում է, որ նա հանդիպում էր Մաքսիմի հետ»,- «Ռուսական նոր սենսացիաներ» («Новые русские сенсации») հաղորդման եթերում հիշել է Դորոդնովան։
Պրիմադոննայի նախկին աշխատակիցը նշել է, որ Գալկինը նրան ուշադրության նշաններ է ցուցաբերել եւ երբեք դատարկ ձեռքով հյուր չի գնացել։ Երիտասարդ արտիստը միշտ շատ հարգալից է եղել եւ շատ է կատակել։ Հենց դրանով էլ նա գրավել է ապագա կնոջ սիրտը։
Ի դեպ, Գալկինն ու Պուգաչովան մեծացնում են յոթամյա երկվորյակներին՝ դստերը՝ Լիզային եւ որդուն՝ Հարիին։ Երեխաներին կրել է փոխնակ մայրը։
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս