ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության տոնի առթիվ: Այս տարի նշվում է միանգամից երկու նշանակալից տարեդարձ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության հիմնարար պայմանագրի ստորագրման քսանհինգամյակը», — ասել է Պուտինը:
Մոսկվան և Երևանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսություն, հավելել է ՌԴ նախագահը։ Պուտինը հիշեցրել է, որ միայն 2022 թվականին ինքը երեք անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ թվում՝ վերջերս Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ։
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս