Հայաստանցի մարզիկ Գրիշա Մելքոնյանը MMA Series 47-ի շրջանակներում հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ազիզբեկ Քելդիբեկ Ուուլուին:
Մենամարտը տեղի է ունեցել նախօրեին։ Առաջին իսկ ռաունդում (2:31) Մելքոնյանը ոտքով հարվածել է մրցակցին լյարդին՝ նոկաուտի ենթարկելով նրան:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Ղրղզստանի մարզիկը ընկնում ռինգում, մրցավարը կանգնեցնում է մենամարտը: Դիպուկ հարվածից հետո ղրղզն այլևս չի կարողանում շարունակել մենամարտը։
Խառը մենամարտերի MMA Series 47 մրցաշարը կայացել է Լյուբերցիում ՝ «Տրիումֆ» սպորտային պալատում։