Գազայի էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ՄԱԿ-ում «ցեղասպանություն» են անվանել

Գազայի հատվածի էլեկտրաէներգիան անջատելու ֆոնին պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը նշանակում է մեղսակցություն պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։

Նա Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է անվանել: «Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելը նշանակում է, ի թիվս այլ բաների, դադարեցնել թորման կայանների աշխատանքը և, հետևաբար, մաքուր ջրի մատակարարումը»,- ընդգծել է նա՝ նշելով նաև, որ «Իսրայելի դեմ պատժամիջոցների բացակայությունը և այդ երկրին զենքի մատակարարման էմբարգոն, ի թիվս այլ բաների, նշանակում է աջակցություն ցեղասպանության իրականացմանը»:

Կիրակի՝ մարտի 9-ին, էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հրամայել է դադարեցնել Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Իսրայելը էլեկտրաէներգիա է մատակարարել Գազային՝ անկլավի կենտրոնական մասում թորման կայանը գործարկելու համար, սակայն Գազայում էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է գեներատորների միջոցով, որոնց վառելիքը Գազայի հատված մեկ շաբաթ է չի մատակարարվում։

Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 2-ին, Իսրայելը արգելափակել է մարդասիրական օգնության մատակարարումները Գազա, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել անկլավում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովի ծրագիրը։

11:13 10/03/2025
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am