Ամերիկացի հայտնի դերասան Դասթին Հոֆմանն այսօր՝ օգոստոսի 8-ին, նշում է ծննդյան 85-ամյակը։ Հոֆմանը ֆիլմասերներին հայտնի է իր բազմաժանր ֆիլմերով ու ամենատարբեր կերպարներով, որոնց շնորհիվ արժանացել է կինոինդուստրիայի ամենակարեւոր մրցանակներին, այդ թվում՝ «Օսկարի» ու «Ոսկե Գլոբուսի»։
Հաջողության ու կյանքի մասին դերասանն ունի իր յուրահատուկ պատկերացումները․ նրա հետաքրքիր մտքերից մի քանիսն առաջարկում ենք ձեր ուշադրությանը։ Ստորեւ կգտնեք նաեւ դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնցով կարող եք էլ ավելի հագեցած դարձնել ձեր ամառային երեկոն։
«Ես նախանձում եմ այն մարդկանց, ովքեր, պարզապես, կարողանում են հիանալ արեւամուտով։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է այն լուսանկարել։ Ինձ համար ավելի գրոտեսկային բան չկա, քան արձակուրդը»։
«Միֆը, ենթադրաբար, պետք է միացնի բոլորիս, բայց երեւակայությունը մեզ օտարացնում է»։
«Կարծում եմ՝ աշխարհում միշտ էլ կլինի ինչ-որ մոլեռանդություն կամ ռասիզմ, քանի որ մարդիկ չեն կարողանում հավատալ, որ իրենք հերոսական հատկանիշներ ունեն, մինչեւ ստիպված չեն լինում ինչ-որ բան հաղթահարել»։
«Հաջողակ լինելու հատկանիշներից մեկն այն է, որ ես այլեւս չեմ վախենում մահից։ Երբ դու հայտնի ես, դու արդեն մեռած ես»։
«Մեղադրել կարող են միայն Աստված եւ փոքրիկ երեխաները»։
Դասթին Հոֆմանի մասնակցությամբ 5 ֆիլմ՝ կատակերգությունից մինչեւ դրամա
Դասթին Հոֆմանը մինչ օրս ամենապահանջված դերասաններից է։ Նրան հաջողվում է հիշարժան դարձնել մեկը մյուսից տարբեր կերպարների. Հանրահայտ «Թութսի»-ից մինչեւ վերջերս էկրաններ բարձրացած նոր պատմություն․ ահա, թե դերասանի մասնակցությամբ, որ 5 ժապավեններն ենք առաձնացրել։
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս