
Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում ներկայում ընթանում են շինարարական մեծածավալ աշխատանքներ։ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված բազմազավակ ընտանիքներ արդեն այս տարի կտոնեն իրենց բնակարանամուտը։
Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նրանց շարքում է նաև այն ընտանիքը, որի տան շինարարությունն իրականացվում է առևտրային բանկերի ֆինանսավորմամբ։
«Դեռևս նախորդ տարեվերջին տեղեկացրել էինք, որ ՀՀ բանկերն՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, որոշում են կայացրել մասնակից դառնալ «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին և ֆինանսավորել մեկ բազմազավակ ընտանիքի համար կառուցվող տան շինարարական աշխատանքները։
Նախաձեռնության մասնակիցներին միավորում է մեկ գաղափար՝ բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին՝ապրեցնելով Արցախն ու արցախցուն»,- նշում են Հայաստանի բանկերի միությունից։
Հուլիս

Դեկտեմբեր

Ապրիլ

Հունիս

Հուլիս

Դեկտեմբեր

Ապրիլ

Հունիս
