Հայ նկարչական իրականության նշանավոր դեմքերից է Արշիլ Գորկին' հարուստ գույների ու յուրահատուկ մտածողության կրողն ու ներկայացնողը։
Գորկին ծնվել է Վանում, ծննդավայրի բնաշխարհն իր գեղեցկությամբ մեծ հետք է թողել Գորկու արվեստի վրա։
Նկարիչը մազապուրծ լինելով եղեռնից՝ հաստատվել է Երևանում,
հետագայում գաղթելով Ամերիկա։
Գորկին պատանի էր,երբ կորցրեց մորը, սակայն նա վերարտադրեց մոր կերպարը իր հայտնի կտավում՝ «Նկարիչն ու իր մայրը»։
Կտավի ստեղծման վրա նկարիչը աշխատել է շուրջ տաս տարի 1926-1936 թվականներին։
Քրոջից՝ Ագապիից վերցնելով 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարը։
Կտավը լիովին արտացոլում է նկարչի կարոտն ու սերը առ կորսված հայրենիք։
Գորկին հայրենիքի կերպարը ամբողջացրել է մայրական դիմագծերի ու հայացքի մեջ ՝ լռությամբ ու թախիծով։
Սա սոսկ ցեղասպանության մասին պատմող կտավ չէ։
Այն նկարչի հիշողության ու ցավի խտացումն է ինքնատիպ գույներով։
Կյանքի վերջին տարիներին Գորկին ստեղծել է «Ծաղկավետ ջրաղացի ջրերը», «Ջրվեժ», «Հոգեվարք», «Հանգիստ գիշեր» կտավները։
Անձնական կյանքի անհաջողություններն ու առողջական խնդիրները հանգեցնում են նկարչի հոգեկան աշխարհի տրոհմանը։
Դրան ավելանում է առ այն, որ 1946 թվականին այրվում է Գորկու արվեստանոցն ու գրադարանը։
Գաղթի ճանապարհից,մինչև երազանքների Ամերիկա, վերելքներ ու վայրէջքներ, նկարչի կյանքի ուղին ընդհատվում է ինքնասպանությամբ։
Գորկու շնորհիվ հայկական արվեստն ու գույները ներկայացվեցին աշխարհին։
Ապրելով ամերիկյան իրականության մեջ՝ Գորկին չխլեց կապը իր հայկական ինքնության հետ։
Նա թողեց չկրկնվող ու արժեքավոր ժառանգություն։
«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով։ Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրն այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավաքելու»,-ասել է մի առիթով Արշիլ Գորկին։
Նյութը պատրաստեց Հաս Չախալյանը
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս