Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոցի» բաժինն աշխատում է շուրջօրյա. ոստիկանություն
Իրավապահ կառույցը պարզաբանում է տարածել սոցիալական կայքի օգտատերերից մեկի գրառման վերաբերյալ, որտեղ նշվել էր, թե վարչության այն ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնք սահմանի անցակետերում են աշխատում` տեղում չեն եղել։
ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է` անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցակետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ–ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել՝ պատճառաբանությամբ, թե հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է։
«Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին»,– նշված է հաղորդագրությունում։
Իրավապահ կառույցից նաև շեշտել են, որ Անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։
Օգտատիրոջ գրառման մեկնաբանությունների հատվածում ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը նաև նշել է, որ դեպքը մասնավոր է և ոչ ընդհանրական։ Խոսքը մի անձի մասին է, որի փաստաթղթերն ամբողջական չեն եղել և անցակետում հնարավոր չի եղել վիզա տրամադրել։
Ըստ Ահարոնյանի` անձը դիմել է e-visa էլեկտրոնային վիզա ստանալու համար, որը սպասարկում է ՀՀ ԱԳՆ-ն և ոչ մի կապ չունի ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության հետ և ոչ աշխատանքային օր լինելու պատճառով ԱԳՆ-ում դիմումը դեռ չի քննարկվել։
02:26 05/07/2022
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Հունիս

Քաղաքականություն
Մերկելն առաջարկել է թույլ չտալ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է սահմանափակել շփումները Մեծ Բրիտանիայի հետ, որպեսզի Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am