ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ներկայում վերանայում է Ուկրաինայի ֆինանսավորումը:  Այդ մասին մարտի 5-ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիթը։

«Ազգային անվտանգության խորհրդում ինձ հայտնեցին, որ այժմ Ուկրաինայի ֆինանսավորման վերանայում է ընթանում: Ինչ վերաբերում է հետախուզության հետ կապված հարցերին, ապա դիմեք Ազգային անվտանգության խորհրդին կամ Կենտրոնական հետախուզական վարչությանը», — ասել է նա՝ ի պատասխան լրագրողի այն հարցին՝ արդյոք Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը ժամանակավոր է, թե մշտական։ 

Ավելի վաղ բրիտանական հեռուստաալիքը հաղորդել էր, որ Վաշինգտոնն ամբողջությամբ դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ։

Իր հերթին ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կասեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը և զենքի մատակարարումները։

Հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումը կրել է ընտրովի բնույթ՝ չի տրամադրվում այն տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքում թիրախների վրա հարձակվելու նպատակով: 

02:11 06/03/2025
Ամենաշատ դիտված նյութեր

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Ապրիլ

Քաղաքականություն
Վրաստանում երկրորդ ճակատ չի լի
Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ դժբախտություն, ողբերգություն, պատեր Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

ReallyNews.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021 ReallyNews.am