Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի (տեղակայվում է Ադրբեջանում) ուսումնասիրության համաձայն՝ 2023թ. զոհվել է առնվազն 260 ադրբեջանցի զինծառայող, որոնցից 212-ը՝ մարտական գործողոթյունների եւ 48-ը՝ ոչ մարտական պայմաններում։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։
Ադրբեջանական ՀԿ-ի տվյալներով՝ երկրի բանակի 20 զինվորի մահը ներկայացվել է որպես ինքնասպանություն։ «Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տալիս, որ միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել ղարաբաղյան գոտում։ Միեւնույն ժամանակ, մահացու դեպքեր են տեղի ունեցել նաեւ ադրբեջանա-հայկական պետական սահմանին»,- նշվել է հաշվետվությունում։ Կազմակերպության տվյալներով՝ անցած տարի վիրավորվել է 536 ադրբեջանցի զինծառայող։
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս
Հուլիս
Դեկտեմբեր
Ապրիլ
Հունիս